fbpx

Ծառայություններ

Ծառայություններ

Վեբ-ծրագրավորում

Մեր մասնագիտացված խումբը կատարում է վեբ-ծրագրավորման հետ կապված տարբեր բարդության աշխատանքներ սկսած առկա կայքում ինչ-որ փոփոխություններ կատարելուց և թերությունների շտկումից, վերջացրած բազմաֆունկցիոնալ կայքերի ու օնլայն սերվիսների ստեղծումով։
Կայքեր ստեղծելիս կիրառում ենք ինչպես CMS-ներ (WordPress, Joomla, OpenCart), այնպես էլ լավագույն ֆրեյմվորկեր ու ծրագրավորման լեզուներ (Laravel, Bootstrap, PHP, MySQL, Html, CSS, JS, JQ, Node, Python, React, Angular, VUE. JS և այլն):
Ստեղծում ենք նաև տարատեսակ նպատակների ծառայող պլագիններ ինչպես բրաուզերների, այնպես էլ CMS-ների համար։

Պարսինգ

Մեր ընկերության հմուտ ծրագրավորողները նաև մասնագիտացված են պարսինգի գործում։ Ստեղծելով հատուկ հայկական շուկայի համար նախատեսված պարսերներ, մենք ավտոմատացված հավաքագրում և անալիզի ենք ենթարկում այս կամ այն անհրաժեշտ մեծածավալ բազան, դուրս հանելով բոլոր անհրաժեշտ ու կոնկրետացված տեղեկություններն ու տվյալները։

Մարքեթինգ

Մեր մասնագիտացված խումբը կզբաղվի Ձեր ապրանքանիշերի մասսայականացմանը և հետևաբար շուկայի ընդլայնմանը ուղված աշխատանքներով։ Գրագետ ռազմավարության շնորհիվ մենք կօգնենք ինչպես նորաստեղծ, այնպես էլ վաղուց գործող ընկերություններին նախաձեռնել էֆեկտիվ մարքեթինգային ծրագրեր, համակարգված պրոմո-շարժումներ, գովազդային արշավներ, ուղված վաճառքների աճի խթանմանը։

Առաջխաղացում

Direlli Studio-ի մասնագիտացված խումբը զբաղվում է նաև որոնողական համակերգերում կայքի առաջխաղացմամբ (SEO). Կայքի առաջխաղացման համար կիրառվում են տարատեսակ մեթոդներ և գործիքներ, որոնք անմիջապես կախված են որոնողական համակարգերի ալգորիթմներից: Որակյալ SEO-ի արդյունքում Ձեր կայքը որոնողական համակերգերում տեղ կգրավի առաջին 10 արդյուննքերի շարքում։

hy
en_US hy