fbpx

Առաջխաղացում հայկական շուկայում

ԲՐԵՆԴԻՆԳ, ԲՐԵՆԴԻ ԴԻՐՔԱՅԻՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՈՒՄ, ԳՈՎԱԶԴ ԵՎ ՈՒՐԻՇ

Ինչպես գիտենք, այսօր շուկայում մեծ մրցակցություն է տիրում, իսկ մրցակցությունն հաղթահարելու համար պետք է սպառողների հետ ամուր և երկարատև հարաբերություններ ստեղծվեն ու պահպանվեն: Արդի մարքեթինգում այսպիսի հարաբերություների հաստատմանն է ծառայում բրենդ հասկացությունը:

Մարքեթինգի ամերիկյան ասոցիացիայի համաձայն բրենդը (կամ ապրանքանիշը) դա «անվանում, տերմին, նշան, խորհրդանիշ կամ դրանց միացությունն է, որը նախատեսված է մեկ վաճառողի կամ վաճառախմբերի ապրանքի կամ ծառայության ճանաչելիության և մրցակիցների ապրանքներից և ծառայություններից դրանց տարբերակելու համար»։

Բրենդինգը հնարավորություն է տալիս գրավել և պահպանել սպառողներին, իսկ ապրանքին, կամ մատուցվող ծառայությանը տալ ավելի բարձր արժեք, սպառողների տարբեր սեգմենտներին առաջարկելով այն, ինչը կհամապատասխանի իրենց պահանջներին։ Բացի այդ, հաստատված բրենդի միջոցով ընկերությունը իր ապրանքանիշի համար իրավական պաշտպանություն է ստանում։

Բրենդինգի արդյունավետությունը ժամանակակից աշխարհում կախված է նրանից, թե որքանով համոզիչ կլինեն բրենդի մասին սպառողին ներկայացրած պատմությունները:

Այլ կերպ ասած, բրենդինգը անհրաժեշտ է նրա համար, որպեսզի սպառողը կարողանա իդենտիֆիկացնի ապրանքը, ծառայությունը և այլ տարատեսակ միջոցառումները։ Բացի այդ, այն թույլ է տալիս որոշակի դրական վերաբերմունք ձևավորել թիրախային լսարանի գիտակցության մեջ, ինչը որ իր հերթին բարձրացնում է բրենդի արժեքը։

Բրենդինգի ծառայությունները իր մեջ մի շարք փուլեր են ներառում․

  • Ֆիրմային ոճի ստեղծում

    Յուրօրինակ ոճը օգնում է ավելի հեշտ ու արագ տպավորվել սպառողի գիտակցության մեջ, նպաստելով նրան, որպեսզի բրենդը առանձնահատուկ տեղ գրավի օրեցօր աճող ինֆորմացիոն աղմուկի ու մրցակցության պայմաններում։

  • Լոգոտիպի ստեղծում

    Լոգոն հանդիսանում է բրենդի հիմքը։ Ընկերության տարբերանշանը ֆիրմային ոճի անքակտելի մասն է, որն ընդունակ է ֆիրման ճանաչելի դարձնելու և վայրկենական առանձնացնելու բոլորի միջից

  • Գովազդի դիզայն

    Ճիշտ ձևակերպված և մատուցված գովազդը արդյունավետորեն կպատմի Ձեր բրենդի մասին, ինչպես նաև հաջողությամբ կվաճառի Ձեր ապրանքը կամ ծառայությունը։ Ցանկացած մեծ բիզնեսի ղեկավար գիտի, որ կազմակերպությունը հաջողակ կլինի միայն այն դեպքում, եթե տարված գովազդային արշավները ճիշտ կազմակերպված լինեն։

  • Այցեքարտի դիզայն

    Ճիշտ պատրաստած այցեքարտերը կօգնեն Ձեզ հասնել առավել մեծ հաջողությունների։ Չէ՞ որ այցեքարտերը մնում են Ձեր հաճախորդների կամ գործընկերների մոտ, ուստի հաճախ հենց դրանցով է Ձեր մասին տպավորություն ձևավորվում։

  • Բրոշուրի դիզայն

    Բրոշուրի վառ դիզայնը ճիշտ մատուցած ինֆորմացիայով կհանդիսանա այն միջոցը, որը կառանձնացնի Ձեր ընկերությունը մրցակիցների միջից, ցույց տալով Ձեզ ամենաշահավետ կողմից և, հետևաբար, կգրավի հաճախորդների ուշադրությունը Ձեր բիզնեսի նկատմամբ։

 

Հարկ է նշել, որ ժամանակակից բարձր տեխնոլոգիաները ազդում են ինչպես առաջարկվող ապրանքների, այնպես էլ հաղորդակցման միջոցների վրա: Չէ՞ որ թվային տեխնոլոգիաներն ապահովում են առաջարկի անհատականացում, իսկ ինտերնետ-շուկայում մարքեթինգային հաղորդակցությունները դառնում են առավել էական և համակարգված, ինչի միջոցով էլ սպառողի գիտակցության մեջ ձևավորում են բրենդի հիմնական արժեքները:

Հաշվի առնելով այդ ամենը, կարող ենք եզրակացնել, որ ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն շուկայում արդյունավետ աշխատանքի համար ձեռնարկությունը պետք է ունենա զարգացած վեբ-կայք, որը կապահովի իր հիմնական բիզնես պրոցեսները։

hy
en_US hy