fbpx

Կայքերի ստեղծում

Պրոֆեսիանալ կայքերի ստեղծում

Կորպորատիվ և բիզնես կայքեր, օնլայն խանութ, լենդինգ և ուրիշ

Մեր հմուտ մասնագետների կողմից պատրաստած ցանկացած բարդության բազմաֆունկցիոնալ կայքերի շնորհիվ Դուք կարճ ժամանակահատվածում դուրս կբերեք Ձեր բիզնեսը ավելի ընդարձակ շուկա, ստանալով անխափան հնարավորություն նոր հաճախորդային բազա ստեղծելու, հետևաբար նաև ավելի շատ եկամուտներ ստանալու համար։

Մասնավորապես ստեղծում և ոճավորում ենք՝

  •   Կորպորատիվ կայքեր;
  •   Կայք կատալոգ;
  •   Օնլայն խանութ;
  •   Լենդինգ;
  •   Ինֆորմացիոն և այլն։


Լավ կայք ստեղծելուց առաջ պետք է հասկանալ, թե ի՞նչ նպատակի է այն ծառայելու և ի՞նչ խնդիրներ է այն լուծելու։ Ցանկացած բիզնես ունի իրեն բնորոշ առանձնահատկություններ, որոնք որոշակի ազդեցություն են ունենում ընկերության և ֆիրմայի ընդհանուր գործունեության վրա։

Կայքի ստղծման բոլոր փուլերում մենք հաշվի ենք առնում Ձեր առանձնահատկությունները՝ սկսած դիզայնի պրոեկտավորումից, մինչև ադմինիստրատիվ մասի ծրագրավորում։ Այդպիսով, Դուք կստանաք ոչ թե սովորական կայք, այլև մի յուրօրինակ գործիք, անձամբ ստեղծված Ձեր բիզնեսի համար։

Իսկ մեզ մոտ կայք պատվիրելու երեք կարևորագույն դրդապատճառներն են՝

Մեր գործընկերները նախընտրում են մեզ հետ աշխատել, քանի որ մենք չենք սիրում շաբլոնային լուծումներ։ Մենք կարող ենք ազատ աշխատել ցակացած ոճային ուղություններով և ստեղծել տպավորիչ կայքեր տարատեսակ գործունեություններ ծավալող բիզնես-ընկերությունների համար, տալով մեր գործընկերներին այն, ինչ նրանք իսկապես ակնկալում էին։

Landing page, կայք-այցեքարտ, կայք-կատալոգ, կորպորատիվ կայք, օնլայն-խանութ — մենք քաջատեղյակ ենք ցանկացած բարդության կայքերի բոլոր նյուանսներից, քանի որ ունենք բավականին մեծ փորձ տարբեր տեսակի պրոեկտների իրականացման մեջ

Մենք կստեղծենք կայք, իրականացնելով Ձեր բոլոր պահանջները։ Ձեզ անհրաժե՞շտ է քրոս-բրաուզերային ադապտիվ օպտիմալացում բջջային հեռախոսների համար։ Խնդիր չէ՛։ Ուզո՞ւմ եք կայքը մի քանի լեզուներով լինի և տեղեկություններ ունենալ օգտատիրոջ գտնվելու վայրի մասին իր IP հասցեյով։ Հոգ չէ՛։ Իսկ գուցե ցանկանո՞ւմ եք բիզնեսի ավտոմատացման նպատակով ունենալ անհատական կաբինետներ, ինտեգրված CRM համակարգերի հետ։ Հեշտությա՛մբ, քանի որ մեզ մոտ ամե՛ն ինչ հնարավոր է։

Կայքերի պատրաստումը դա մեր գործունեության հիմնական ուղություններից է։ Այնուամենայնիվ, մեծ քանակությամբ հաճախորդներ ունենալը մեզ համար ինքնանպատակ չէ։ Մեզ համար առավել կարևոր է աշխատանքի որակը և մեզ հետ երկարաժամկետ գործընկերությունը։

Այնպես որ մենք լիովին կսուզվենք Ձեր բիզնեսի մեջ և կշարունակենք Ձեր կայքի առաջխաղացումն ու աջակցումն այնքան ժամանակ, որքան Դուք կցանկանաք։ Դուք կարող եք լիովին մեզ վստահել Ձեր կայքի սպասարկումը, սկսած կոնտենտային թարմացումներից, վերջացրած որոնողական համակերգերում օպտիմալացումից։

Կայքի ստեղծման 5 փուլերն են

  • Նպատակների սահմանում
  • Բիզնես-վերլուծություն և բենչմարքինգ
  • UI/UX-դիզայն
  • Ադապտիվ էջադրում և ծրագրավորում
  • Թեստավորում և հանձնում

Փորձը ցույց է տվել, որ ոչ բոլոր պատվիրատուներն են մինչև վերջ հասկանում, թե ինչի՞ համար է իրենց պետք կայքը և ի՞նչ նպատակի է այն ծառայելու։ Ցավոք, ոչ բոլոր գործարարաներն են գիտակցում, որ կայքը ի վերջո հանդիսանում է լավ իմիջ ստեղծող բիզնես-գործիք, որի միջոցով հնարավոր է շատ ավելի մեծ եկամուտներ ունենալ։

Ի՞նչ ֆունկցիաներ պետք է կատարի կայքը։ Ինչպիսի՞ն պետք է լինի նրա թիրախային լսարանը։ Ի՞նչ արդյունքի եք ցանկանում հասնել։ Մենք կօգնենք Ձեզ պատասխանել այդ հարցերին և կգտնենք ճիշտ ճանապարհներ մեր առջև ծառացած բիզնես-խնդիրները լուծելու նպատակով։

Ամեն կայք մենք ստեղծում ենք զրոյից, հաշվի առնելով հաճախորդի գործունեության բնագավառը։ Ուսումնասիրությունների և վրլուծությունների միջոցավ մենք կպարզենք թե ովքեր են Ձեր մրցակիցներից առավել լավ ներկայացված համացանցում, ինչը օգնեց նրանց հասնել այդպիսի արդյունքների և ինչ գործիքներ են նրանք կիրառել։ Այդ ամենի հիման վրա կկառուցենք Ձեր սեփական ու տարբերվող ռազմավարությունը, որը Ձեր բիզնեսը ավելի մրցակցային կդարձնի համացանցում։ Որքան շատ ինֆորմացիա ունենանք Ձեր բիզնեսի և թիրախային լսարանի մասին, այքան ավելի արդյունավետ կլինի մեր վերջնական արդյունքը։

Հաշվի առնելով այն, որ Ձեր հաճախորդները այցելելու են Ձեր կայք ինչ-որ կոնկրետ նպատակով, մենք կկազմենք օգտատիրական սցենարներ և կպրոեկտավորենք կայքի օպտիմալ կառուցվածքը, որը կառաջնորդի օգտատերներին և կօգնի նրանց հեշտությամբ գտնել այն, ինչի համար որ նրանք մուտք են գործել Ձեր վեբ-ռեսուրս։ Պրոտոտիպների և Ձեր ցանկությունների հիման վրա մեր դիզայներները կպատկերեն կայքի բոլոր տարրերի ունիկալ դիզայնը։

Արդյունքում կստանանք մանրակրկտորեն պատկերված կայքի մակետներ, որոնք կցուցադրեն Ձեր ընկերության միտքն ու խորհուրդը, որոնք ի զորու կլինեն դրական էմոցիաներ արդնացնելու օգտատերների մոտ։

Գեղեցիկ մակետները գրագետ քրոսս-բրաուզերային էջադրում են պահանջում։ Որակյալ էջադրման շնորհիվ ամեն օգտատեր կտեսնի կայքի դիզայնը հենց այնպես, ինչպես որ պատկերել է այն դիզայները։ Կայքի անխափան գործունեության նպատակով մենք կիրառում ենք ամենաթարմ տեխնոլոգիաները ծրագրավորման մեջ։

Պրոեկտի մեկնարկից ու հանձնումից առաջ մենք թեստավորում ենք կայքը և՛ ադմինիստրատորի, և՛ օգտատիրոջ տեսանկյունից։ Իսկ երբ համոզվում ենք, որ կայքը կատարյալ է, չկան ոչ-մի խնդիրներ, իսկ հնարավոր բոլոր «բագերը» շտկված են, ապա այդ ժամանակ հանձնում ենք կայքը պատվիրատույին և համարում գործը հաջողությամբ ավարտված։

hy
en_US hy