Վաղուց անցել են այն ժամանակները, երբ գովազդային հաղորդագրությունները տարածվում էին բացառապես օֆլայն ուղիների միջոցով։ Այժմ՝ բարձր տեխնոլոգիաների դարում, կիրառվում են սպառողների հետ էլեկտրոնային փոխհարաբերակցության ուղիները։
Թվային կամ դիջիթալ մարքեթինգը իրենից ներկայացնում է սպառողի հետ փախհարաբերակցության գործիքների մի հավաքածու, որը կիրառվում է հատուկ թվային հարթակներում։
Համացանցում թվային մարքեթինգը իրականացվում է հիմնականում հետևյալ փուլերով՝
1․ որոշվում են թվային գովազդի արշավի նպատակները (վաճառքների ընդլայնում, նոր հաճախորդների գրավում և այլն), որից հետո մշակվում է հետագա ռազմավարությունը;
2․ ընտրվում են ուղերձի տարածման ալիքները;
3․ ձևակերպվում է հիմնական ուղերձի բովանդակությունը;
4․ մեկնարկվում է գովազդային արշավը;
5․ կատարվում պարբերաբար վերահսկողություն և վերլուծություն գովազդային արշավի նկատմամբ, որպեսզի հարկ եղած դեպքում շտկվեն բոլոր թերությունները։
Թվային տեխնոլոգիաների շնորհիվ գործարարաները հնարավորություն են ստանում կարճ ժամանակահատվածում բարձրացնել իրենց բրենդի ճանաչողականությունն և իրենց պրոդուկտի մասին տեղեկությունները հասցնել սպառողին։
Թվային մարքեթինգի առավելություններն են՝
Տարբերում են թվային մարքեթինգի երկու ձևեր՝ թիրախավորում օնլայն հարթակում և թիրախավորում օֆլայն հարթակում։ Այստեղ մենք կթվարկենք միայն օնլայն տիրույթում կատարվելիք որոշ մարքեթինգային գործիքները։
կայքը օպտիմալացվում է օգտատերերի հարցումների հիման վրա։ Դա թույլ է տալիս ստանալ ավելի շատ այցելուներ։
անմիջականորեն կապված է օպտիմալացման հետ։ Այն իրենից ներկայացնում է գովազդային հայտարարությունների (հղումների) տարածում թեմատիկ ռեսուրսներում։
իրենից ներկայացնում է գովազդային մի պատկեր, որը տեղադրվում է Ձեր կողմից ընտրված ինտերնետ-ռեսուրսի ինչ-որ հատվածում։
երբ սոցիալական ցանցերում պերսոնալիզացված գովազդային հայտարարությունը տանում է այցելույին դեպի Ձեր կայք կամ էջ։
երբ գովազդային հայտարարությունը համացանցում տարածվում է անմիջապես օգտատերերի կողմից։
հանդիսանում է բնականորեն տարածվող գովազդ ընտրված ռեսուրսներում։ Օրինակ՝ դա կարող է լինել ինչ-որ հոդված, որտեղ հիշատակվում է Ձեր պրոդուկտը։
Ամենաարդյունավետ որոշումը կլինի մի քանի գործիքների միաժամանակյա կիրառումը, քանի որ դա թույլ կտա մաքսիմալ մեծ թիրախային լսարան գրավել։
Եվ այսպես, հանդիսանալով դիջիթալ ընկերություն, Direlli Studio-ն առաջարկում է իրեն վստահել Ձեր բիզնեսի առաջխաղացումը համացանցում։ Ձեր կայքը ստեղծելուց հետո մեր մասնագիտացված խումբը
Copyright © 2019 Direlli Company, Armenia.