fbpx

Կայքի արտաքին և ներքին օպտիմալացում — SEO

0 Comments

Կայքի գոյությունն անիմաստ է, եթե նա չունի ոչ-մի այցելու։ Չէ՞ որ կայքը տեղադրվում է համացանցում առաջին հերթին գովազդի նպատակով, որ այցելուները ծանոթանան ընկերության կամ կազմակերպության գործունեության հետ, ինչը որ նպաստում է հաճախորդների քանակի և եկամուտների աճին։

Հետազոտությունները ցույց են տվել, որ որոնողական համակարգերի միջոցով կայքի այցելությունների թիվը 5-6 անգամ գերազանցում է բաններային գովազդով կայք այցելողների թվից: Դա բացատրվում է նրանով, որ որոնողական համակարգերի միջոցով օգտատերը այցելում է Ձեր կայք այն դեպքում, երբ նա նպատակաուղված փնտրում է Ձեր կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների կամ վաճառվող ապրանքների մասին կոնկրետ տեղեկություններ։

SEO-ի առավելությունները

Որոնողական համակերգերում կայքի առաջխաղացումն (SEO-ն) ունի մեծ առավելություններ բաններային գովազդի միջոցով առաջխաղացման համեմատ։ Նախ և առաջ, գովազդային արշավի ավարտից հետո կայքի այցելուների քանակը կտրուկ նվազում է, այն ինչ որոնաղական համակարգերում կայքի ինդեքսավորումը շարունակվում է նրա ողջ գոյության ընթացքում։

Կայքի կառուցվածքի օպտիմալացումը անցկացվում է որոնողական համակարգերի կողմից կայքի ավելի դյուրին ընթերցման համար։ Այդ նպատակով անցկացվում է թեմատիկ հայցերի վերլուծություն, ինչպես նաև կայքի վերլուծություն խնդիրների հայտնաբերման և վերացման նպատակով, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ կայքի որակյալ և արագ ընթերցման գործում, և որպես հետևանք՝ կայքի առաջխաղացմանը որոնողական համակարգերում։ Կառուցվածքի օպտիմալացման շրջանակներում կատարվում է նաև մրցակից կայքերի գործունեության և զարգացման մասին վերլուծություն։

Առաջին փուլի ավարտից հետո կայքի առաջխաղացման համար կիրառվում են արտաքին ազդեցության գործոնններ։ Կայքի առաջխաղացման արտաքին ազդեցության համար օգտագործվում են տարատեսակ մեթոդներ և գործիքներ, որոնք անմիջապես կախված են որոնողական համակարգերի ալգորիթմներից: Ալգորիթմի փոփոխության դեպքում բնականորեն փոխվում են կայքի առաջխաղացման համար կիրառվող մեթոդներն ու գործիքները։ Արդյունքնում Ձեր կայքը որոնողական համակերգերում տեղ է գրավում առաջին 10 արդյուննքերի շարքում։

Այնուամենայնիվ, որքան էլ որ բարձր լինեն կայքի առաջխաղացման արդյունքները, անհրաժեշտ է շարունակել կատարելագործել դասակարգման արդյունքները որոնողական համակարգերում, որպեսզի կայքի այցելուները օրեցօր ավելի ու ավելի բազմապատկվեն։ Կայքի աջակցության գործընթացը ենթադրում է վարկանիշի և կարգավիճակի վերլուծություն՝ անհրաժեշտ շտկումների կատարմամբ։

Վերը նշված խնդիրների լուծմամբ մասնավորապես զբաղվում է Direlli Studio-ի մասնագիտացված խումբը, ուստի Դուք կարող եք դիմել մեզ, որպեսզի Ձեր կայքը էֆեկտիվ առաջխաղացում ապրի որոնողական համակարգերում, հետևաբար նաև առավել մեծ եկամուտներ բերի Ձեր բիզնեսին։

Categories:
hy
en_US hy