fbpx

PR եվ Գովազդ

PR եվ Գովազդ

Գովազդ

Գովազդը հաղորդակցության որոշակի ուղղվածություն է, որը նպատակ ունի տեղեկատվության տարածման միջոցով հասարակության վրա ազդեցություն ունենալ և հետաքրքրություն ստեղծել գովազդվող օբյեկտի նկատմամբ։

Որպեսզի գովազդը լինի արդյունավետ, ապահովի ցանկալի հաջողությունը և համարվի իդեալական,այն պետք է ունենա ազդեցիկ վերնագիր և տեքստի համադրություն։ Քանի որ ընթերցողներ, ունկնդիրներ և դիտողներ հավաքելու, նրանց վրա ներգործություն ունենալու լավագույն միջոցը պարզ, հասկանալի կարճ նախադասություներով շարադրված խոսքն է։ Միայն այսպիսի համադրության արդյունքում գովազդը ուշադրության կարժանանա, հետաքրքրություն և ցանկություն կառաջացնի հասարակության մեջ և կմղի գործողության, որն էլ համարվում է գովազդի հիմնական գործառույթը։

Գովազդի տարածման տարբեր միջոցներ ու եղանակներ կան, որոնցից կարող ենք առանձնացնել, օրինակ, հեռուստատեսային գովազդը, ռադիոգովազդը, տպագիր, ինչպես նաև համացանցային գովազդը։ Վերջինս այսօր առաջ է մղվում և լայն թափով զարգացում է ապրում՝ ետևում թողնելով ինչպես հեռուստատեսային, այնպես էլ ռադիոգովազդին։

Այսօր, երբ համացանցը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, համացանցային գովազդը համարվում գովազդի ամենաարդյունավետ ձևը, քանի որ այն հնարավորություն է տալիս համեմատաբար ոչ մեծ գովազդային բյուջեով ապահովել թիրախային մեծ լսարան։Համացանցային գովազդը ունի մի շարք առավելություններ․ այսպես․ այն հնարավորություն է տալիս, առանց անմիջական մասնակցություն ունենալու, գովազդը և ինֆորմացիան հասանելի դարձնել սպառողին, անմիջական հետադարձ կապ ստանալ հաճախորդից, կատարել օնլայն գործարքներ։ Բացի այդ տարատեսակ ինֆորմացիայի փնտրտուքի արդյունքում, շատ հնարավոր է՝ Ձեր գովազդն էլ հայտնվի փնտրվող տեղեկությունների առաջին շարքում։
Վերջին ժամանակներում համացանցային գովազդի առաջ մղիչ ուժ է դարձել առավելապես սոցցանցերի ու բլոգերների ի հայտ գալը և վերջիններիս ակտիվ մասնակցությունը։

Գովազդի հետ սերտ աղերսներ ունի «քարոզչություն» եզրույթը, բայց տարբերակման սահմանները հստակ են․քարոզչության գլխավոր նպատակը օբյեկտի ՝ որոշակի աշխարհայացքի ձևավորումն ու պահպանումն է, ինչպես նաև կողմնակիցներ ձեռք բերելը։
Իսկ գովազդը տեղեկություն է, որը տեղադրվում է ԶԼՄ-ում հատուկ գովազդատուի կողմից, ով վճարում է գովազդի տեղի ու ժամանակի համար։

Բացի այդ, գովազդի հետ սերտ առընչություն ունի նաև PR-ը։
“Public Relations” անգլերենից թարգմանաբար նշանակում է ‹‹հանրային հարաբերություններ››։ Այս եզրույթի բացատրությանը անդրադարձել են շատ տեսաբաններ, որոնց կարծիքը և առաջարկած տարբերակները ընդհանրացնելով՝ կարող ենք ասել, որ PR-ը կառավարման հատուկ գործառույթ է, որը նպաստում է կազմակերպության և հասարակության միջև շփման, փոխըմբռնման և համագործակցության հաստատմանը։ Այն իրենից ներկայացնում երկարատև ծրագրավորված աշխատանք, որն ուղղված է հանրության և հասարակության միջև փոխադարձ կապի, բարենպաստ մթնոլորտի, հարաբերությունների ստեղծմանն ու պահպանմանը։ PR-ի հիմքում ընկած է տեղեկատվության փոխանցումն ու հաղորդակցությունը, որի վերջնանպատակներից մեկը հանրային որոշակի կարծիքի ձևավորումն է, անհարժեշտության դեպքում, ինչու չէ, նաև ստեղծված և հասարակության մեջ արմատավորված կարծիքի փոփոխումը։

PR երևույթը որպես այդպիսին սկիզբ է առել ռադիոյից, այնուհետև անցում կատարել հեռուստատեսություն։ Իսկ այժմ, երբ համացանցը դարձել է հասարակության կյանքի անփոխարինելի և անբաժանելի մասը ու համարվում է տեղեկատվության փոխանցման առաջնային միջոցը՝ ետ մղելով նույնիսկ ԶԼՄ-ին, PR-ի սահմանները դարձել են ավելի ընդգրկուն, մանավանդ այն պարագայում, որ համացանցը տալիս է երկկողմանի հաղորդակցման հնարավորություն, ինչը շատ կարևոր է հանրային կապերի համար։

hy
en_US hy