fbpx

Թվային մարքեթինգ

0 Comments

Ներկայումս մարդիկ հաճախ մեծ գումարներ են ծախսում համացանցում, ուստի հենց այստեղ գործարարը պետք է գտնի իր ապագա գնորդներին։ Սովորական գովազդի դարն անցել է, մարդիկ դրանից հոգնել են և վաղուց դրան չեն հավատում, իսկ ինտերնետ-մարքեթինգը նոր և էֆեկտիվ հնարավորություն է ընձեռում, որպեսզի աշխարհին պատմեք Ձեր պրոդուկտի մասին։

Ի՞նչ է թվայինմարքեթինգը։

Թվային մարքեթինգը կամ ինտերնետ-մարքեթինգը գործողություն է, ուղված պրոդուկտի կամ ծառայությունների վաճառքի խթանմանը համացանցում։ Ինտերնետ-մարքեթինգի հիմնական նպատակն է կայքի այցելուներին վերածել գնորդների և ավելացնել կայքի սեփականատիրոջ եկամուտները։

Ինտերնետ-մարքեթինգը ունի 3 շատ կարևոր առավելություններ, որոնք չկան դասական մարքեթինգում՝

  • Ինտերակտիվություն

Համացանցում կարելի է անմիջական շփում և կապ ունենալ լսարանի հետ, հնարավոր է կապ պահպանել հաճախորդի հետ և վերահսկել իրավիճակը։

  • Թարգեթավորում

Դա  մի մեխանիզմ է, որն օգնում է ամբողջ ունեցած լսարանից առանձնացնել միայն թիրախային լսարանը և ցուցադրել գովազդը հենց նրան։

  • Վեբ-անալիտիկա

Այն օգնում է հասկանալ, թե ինչպիսի գործողությունները մաքսիմալ էֆեկտիվ եղան և կայք ներգրավեցին ավելի շատ այցելուների, որոնք ի վերջո վերածվեցին գնորդների։

Վաճառքների աճը ինտերնետ-մարքեթինգում կառուցվում է այցելուների ուշադրության գրավման, էֆեկտիվության բարձրացման և հաճախորդների վերադարձի վրա։ Սակայն ուղղակի ուշադրություն գրավելը քիչ է, պետք է այնպես անել, որպեսզի Ձեր կայքի այցելուները դառնան Ձեր հաճախորդները, քանի որ հենց իրենք են եկամուտներ բերում Ձեր բիզնեսին։ Ստեղծելով Ձեզ համար հզոր ինտերնետ-ռազմավարություն, մենք առաջնորդվում ենք հենց այդ բոլոր հանգամանքներով։

Ինտերնետմարքեթինգի ռազմավարություն։

Բիզնեսով կարելի է զբաղվել առանց ռազմավարության, իսկ այ ընդլայնել ու զարգացնել բիզնեսը՝ ոչ։ Եթե Դուք պլանավորում եք զարգացնել Ձեր գործը և գումարներ ներդնել նրա առաջխաղացման համար, ապա Դուք պետք է ունենաք լավ մշակված ռազմավարություն։ Վերջինիս բացակայությունը բերում է քաոտիկ և չհամակարգված ծախսերի։

Սկզբի համար եկեք հասկանանք, ինչ է ռազմավարությունը։ Մեր բառերով ասած, ռազմավարությունը դա չդետալացված երկարաժամկետ գործողության ծրագիր է, որի վերջնական նպատակն է նոր նվաճումների հասնելը։

Իներնետ-մարքեթինգի նպատակն է վաճառքների աճը։ Հետևաբար, ինտերնետ-մարքեթինգում ռազմավարությունը պետք է իր մեջ պարունակի գործողությունների հետևողականություն ընկերության եկամուտների աճի համար։

Ինտերնետմարքեթինգի ռազմավարությունը դա վաճառքների աճին ուղված գուծողությունների ծրագիր է։

Ի՞նչ քայլերից է բաղկացած ռազմավարությունը։

  1. Առաջին քայլը, որով պետք է սկսվի ռազմավարությունը դա թիրախային լսարանի հստակեցումն է։
  2. Երկրորդը, դա մրցակիցների ուսումնասիրությունն է և սեփական դիրքի ուսումնասիրությունն է իրենց նկատմամբ։
  3. Երրորդը, դա նպատակների և մեթոդների ձևավորումն է դրանց իրագործման համար։

Սովորաբար ռազմավարությունը մշակվում է մեկ տարվա կտրվածքով և շտկվում է մի-քանի ամիսը մեկ, կախված շուկայում տիրող իրավիճակից։ Ռազմավարության իրագործման մեջ շատ կարևոր դեր է խաղում վեբ-անալիտիկան։ Այն Ձեզ ցույց կտա արդյոք ճիշտ գործիքներ եք ընտրել առաջխաղացման համար և կհուշի, որտեղ կա խնդիր և ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։

Վեբ-անալիտիկան դա այցելուների և նրանց գործողությունների մասին ինֆորմացիայի հավաքագրումն ու վերլուծությունն է կայքում բիզնես-պրոցեսների կատարելագործման նպատակով։

Ինչպե՞ս հասկանալ, որ ռազմավարությունն է ճիշտ

Ճիշտ ռազմավարությունը պետք է կառուցվի Ձեր բիզնեսի թույլ կողմերի զարգացման և ուժեղ կողմերի ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև ընթացիք ռեսուրսների մաքսիմալ էֆեկտիվ օգտագործման նպատակով։

Ւնտերնետ-մարքեթինգում ռազմավարությունը միշտ մշակվում է անհատական սկզբունքներով և պարտադիր պետք է կառուցվի Ձեր թիրախային լսարանի ու մրցակիցների ուսումնասիրության հիման վրա, պարտադիր ի նկատի ունենալով բիզնեսի նպատակները և հիմնվելով վեբ-անալիտիկայից ստացված ինֆորմացիայի վրա։

Ուշադրություն։ Ինտերնետ-մարքեթինգում չկա մեկ ստանդարտ ռազմավարություն, որ նույնությամբ գործի ցանկացած բիզնեսի վրա։

Այսպիսով, Ձեր կայքի, հետևաբար նաև բիզնեսի առաջխաղացման համար մենք առաջին հերթին կզբաղվենք Ձեր թիրախային լսարանի և մրցակիցների վերլուծությամբ, որից հետո կդնենք մեր նպատակային քայլերը։ Միայն դրանից հետո կարելի է սկսել աշխատանքը ինտերնետ-մարքեթինգի գործիքների հետ։

Ինտերնետ-մարքեթինգի գործիքներն են՝ լենդինգ, վեբ-անալիտիկա, SEO-օպտիմիզացում, սոցիալական կայքեր, կոնտենտ-մարքեթինգ, կոնտեքստային գովազդ, A/B թեսթավորում, CRM, չաթի և հետադարձ զանգի համակարգերը։

Ի՞նչ եք Դուք ստանալու համագործակցության արդյունքում։

Դուք կստանաք SEO-օպտիմիզացված կայք (ինտերնետ-խանութ, լենդինգ, կորպորաիվ կամ այլ կայք) բոլոր անհրաժեշտ ֆունկցիաներով և հաճախորդների ներգրավման համար համապատասխան ինտերֆեյսով։

Ձեր ցանկությամբ մեր մասնագետները տեխնիկական աջակցություն կցուցաբերեն։ Ինչպես նաև կարող եք մեզ վստահել ռեսուրսի հետագա առաջխաղացումը։ Այդ դեպքում Դուք կկենտրոնանաք կոնկրետ Ձեր բիզնեսի զարգացման վրա, իսկ մենք լիովին մեզ վրա կվերցնենք կայքի բոլոր հոգսերը։

Categories:
hy
en_US hy