fbpx

Ո՞րն է կայքի անհրաժեշտությունը։

0 Comments

Կար ժամանակ երբ մարդիք չէին հասկանում, թե ո՞րն է կայքի անհրաժեշտությունը, ինչի՞ համար կարող է պետք լինել այն և ինչո՞ւ են դրա վրա գումար վատնում։ Սակայն այդ հարցը տեղին էր համացանցի ստեղծման ու տարածման առաջին տարիներին, երբ կայքերը դեռ չէին ստեղծվում ակնհայտ շահի համար։ Իսկ այժմ, թվային տեխնոլոգիաների լայն տարածման ու կիրառման պայմաններում, կայքերը շատ մեծ դեր են խաղում հատկապես բիզնեսում, ինչով էլ այսօր պայմանավորված է սեփական կայք ունենալու խիստ անհրաժեշտությունը։

Ո՞րն է կայքի անհրաժեշտությունը։

Վիճակագրության համաձայն, օրվա մեջ անձը միջինում 3-4 ժամ անցկացնում է համացանցում։ Նկատի ունենալով այդ տվյալները, տարրատեսակ կազմակերպություններ որպես համապատասխան արձագանք, սկսեցին իրենց բիզնեսը վարել համացանցով՝ օնլայն։

Այսպիսով, թվարկենք կայքի 8 հիմնական օգտակար առավելությունները բիզնեսի համար․

  1.     Կայքը կազմակերպության «դեմքն է»

Սեփական կայքի առկայությունը էականորեն բարձրացնում է ընկերության իմիջը պոտենցիալ հաճախորդների և գործընկերների աչքերում։ Վաղուց արդեն ակնհայտ է, որ սեփական կայք չունեցող ընկերությանը կասկածանքով են մոտենում։

  1.     24-ժամյա վիրտուալ գրասենյակ և այցեքարտ

Կայքը – դա վիրտուալ գրասենյակ է, որը աշխատում է 24 ժամ առանց հանգստի։ Ցանկացած րոպեյի օգտատերը կարող է այցելել Ձեր «գրասենյակ» և ստանալ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան՝

  •         ապրանքների կամ ծառայությունների մասին մանրամասն նկարագրություն;
  •         կոնտակտային տվյալներ;
  •         աշխատանքային ժամեր և այլն։

Այդ ամենը շատ հարմար կլինի ոչ-միայն Ձեր հաճախորդների, այլև հենց Ձեզ համար։

  1.     Ձեր մասին պատմելու հնարավորություն

Ահա ևս մեկ պատճառ կայք ունենալու համար։ Նրա շնորհիվ Դուք կարող եք պատմել Ձեր մասին, կներկայացնեք ամեն հնարավոր ինֆորմացիան Ձեր ընկերության գործունեության ու ֆունկցիաների, մատուցվող ծառայությունների և այլնի մասին։ Կկարողանաք պատմել հանրությանը, թե որոնք են Ձեր առավելությունները մրցակիցների նկատմամբ և այդպիսով ավելի մեծ հետաքրքրություն և վստահություն կստեղծեք Ձեր նկատմամբ։

Վերջին հետազոտությունների համաձայն, Հայաստանում սեփական վեբ կայք չունեցող կազմակերպությունները ամսեկան կորցնում են մոտ 25-30% հաճախորդ։ Այդ թվերը ևս բացատրում և հիմնավորում են կայք ունենալու անհրաժեշտությունը։

Հնարավոր է պոտենցիալ հաճախորդները կամ գործընկերը համացանցում փնտրեն ոչ թե Ձեզ, այլ Ձեր հակառակորդներին, բայց պատահական հայտնվեն հենց Ձեր կայքում, որը, հատկապես եթե լինի պատրաստված նորագույն տեխնոլոգիաներով և ունենա գրավիչ դիզայն, Ձեր կողմ կքաշի մրցակից կազմակերպության հաճախորդներին։

  1.     Բիզնես-գործիք

Եվս մի պատճառ կայք ունենալու համար։ Այն հանդիսանում է ռեալ, էֆեկտիվ, գործող միջոց բիզնեսը վարելու համար։ Այստեղ ներկայացված կլինեն բոլոր կարևորագույն տեղեկոըթյունները, որոնք անհրաժեշտ կլինեն Ձեր

  •         հաճախորդին;
  •         հործընկերոջը;
  •         մատակարարին։

Նրա առկայությունը հստակ և պարզ նկարագրություններով ավելի շատ պատվիրուտեների կգրավի։ Իսկ օնլայն խանութը առավել ևս կմեծացնի Ձեր բիզնես-գործունեության էֆեկտիվությունը վաճառքի ոլորտում ։

  1.     Տեղեկատվության միջոց

Խոսքը ոչ-միայն լրատվական կայքերի կամ պորտալների մասին է։ Նույնիսկ եթե դա կորպորատիվ ռեսուրս է, այն կնպաստի օգտատերերի համար արդի և օգտակար տեղեկատվության տարածմանը

  •         վերջին նորությունների;
  •         անցկացվող ակցիաների;
  •         գործող զեղչերի և այլնի մասին։

 

  1.     Մատչելի և էֆեկտիվ գովազդի միջոց

Սպառողների 30% տեղեկանում է այս կամ այն ընկերության ծառայությունների և գործունեության մասին հենց ընկերության կայքի միջոցով։ Պարզ է, որ տարեց տարի այդ թիվը մեծանում է։ Արդեն այսօր համացանցը ունի շատ առավելություններ ավանդական դարձած ԶԼՄ-ների նկատմամբ, հիմնականում որտեղ նախկինում սևեռված էր գովազդը մինչև համաշխարհային սարդոստայնի լայն տարածումը։

Հաշվի առնելով համացանցի ժողովրդականությունը, զարմանալի չէ, որ կայքը ընդամենը մի քանի ամսում լրիվ կհանի իր ծախսը։ Ճաշտ կառուցված, հետարքրաշարժ, կարևոր ինֆորմացիաներով լցված կայքը շատ արագ բերում է ոչ թե սովորական շահույտ, այլ դառնում է իրական եկամուտի աղբյուր։

Կայքը, փաստորեն, ինքնուրույն է Ձեզ համար նոր հաճախորդներ բերում, որովհետև նրա այցելուները հենց Ձեր թիրախային լսարանն են։

Օրինակ, գովազդային պաստառի վարձակալության ամսեկան մոտավոր արժեքը հավասար է կայքի արժեքին։ Բայց եթե Դուք Ձեր գովազդը տեղադրեք գովազդային պաստառում, մեկ ամիս անց այն հանվելու է, մինչդեռ կայքը մնալու է հավերժ։ Բացի այդ, կայքի շնորհիվ Դուք ավելի շատ նոր վաճառքներ կունենաք, որովհետև նրա այցելուները հենց Ձեր թիրախային լսարանից են։

  1.   Աշխատանքի կազմակերպման էֆեկտիվ հնարավորություն

Ճիշտ կազմված կայքը, որտեղ խմբավորված կլինեն տեղեկությունները, կօգնեն Ձեզ էականորեն թեթևացնել Ձեր գրասենյակի առանց այդ էլ ծանրաբեռնված աշխատանքը։ Տեսեք, սովորաբար հաճախորդները տալիս են միևնույն հարցերը, իսկ Ձեր աշխատակիցները ստիպված են լինում անընդհատ նույն պատասխանները կրկնել

  •         հեռախոսով;
  •         էլեկտրոնային փոստով;
  •         այլ կապի միջոցներով։

Սակայն հիմա Դուք արդեն տեղյակ եք, թե ինչն է առավել հետարքիր Ձեր պոտենցիալ հաճախորդներին, և այսպիսով ուղղակի կտեղադրեք այդ հաճախակի տրվող հարցերի պատասխանները կայքի համապատասխան բաժնում, ինչի շնորհիվ ո՛չ Դուք, ո՛չ էլ Ձեր աշխատակիցները այլևս ստիպված չեք լինի ժամանակ վատնել նույն գործողությունների վրա։

  1.   Սպառողների հետ  ուղիղ հաղորդակցության հնարավորություն

Կայք պատվիրելիս անպայման նախատեսեք «Արձագանքներ» բաժինը։ Այն թույլ կտա Ձեր հաճախորդներին ծանոթանալ Ձեր գործունեության, մատակարարվող ծառայությունների կամ վաճառվող ապրանքների մասին արձագանքների հետ, արդեն իսկ դրանցից օգտված սպառողների կողմից։ Ուրիշ սպառողների արձագանքի շնորհիվ Ձեր նոր հաճախորդների կամ գործընկերների մոտ ավելի մեծ վստահություն կձևավորվի Ձեր նկատմամբ։

Բացի այդ, կայքի միջոցով կարելի է հարցումներ և հետազոտություններ անցկացնել, որոնք կօգնեն Ձեզ հասկանալ, թե կոնկրետ ինչ է հետաքրքրում Ձեր հաճախորդներին։

 

Այսպիսով, կայքի կարևորագույն առավելություններն են՝

  •         Առցանց գրասենյակ օրը 24 ժամ։ Լինելով միշտ հասանելի, Ձեր բիզնեսը կգրավի ավելի շատ այցելուների։ Այսպես կայքը օգուտ կտա և՛ Ձեզ, և՛ Ձեր հաճախորդներին, քանի որ վերջիններս հնարավորություն կունենան ցանկացած րոպեյի ինչ-որ նպատակով այցելել կայք, գնումներ կատարելու, կամ ինչ-որ տեղեկություն ստանալու նպատակով։
  •         Կայքը Ձեր բիզնեսի դեմքն է։ Այն կտրամադրի Ձեր գործունեության մասին անհրաժեշտ տեղեկություններ Ձեր պոտենցիալ հաճախորդներին կամ գործընկերներին՝ մատոցվող ծառայությունների կամ վաճառվող ապրանքների մասին մանրամասն տեղեկություններ, ինչպես նաև կոնտակտային տվյալներ, գնացուցակ, համագործակցության պայմաններ և այլն։
  •         Կայքը կարող է դառնալ հիանալի գովազդազդի միջոց Ձեր բիզնեսի համար։
  •         Հաճախորդների 25-30% ճանաչում են Ձեզ Ձեր կայքում տեղակայված ինֆորմացիայի շնորհիվ։ Եվ մի մոռացեք, որ հաճախորդների թիվը մեծանում է այցելուների քանակի ավելացման շնորհիվ։
  •         Եթե կայքը ժամանակակից է, նրանում կիրառվում են նորագույն տեխնոլոգիաները, ներդրված են վերջին թրենդերը, ապա այն կկարողանա նույնիսկ ինքնուրույն ներգրավել պոտենցիալ հաճախորդների և գնորդների։

 

Փոքրիկ խորհուրդ

Եթե Ձեր բիզնեսը դեռևս գտնվում է զարգացման փուլում, իսկ Դուք դրան զուգահեռ ավելի կարևոր գործեր ունեք, ապա պատվիրեք օնլայն խանութ ու վաճառեք Ձեր ապրանքները։ Այսպիսով կդարձնեք օնլայն առևտուրը Ձեր հոբին ու կտեսնեք, որ հոբին ևս կարող է դառնալ եկամուտի աղբյուր։

 

Categories:
hy
en_US hy