fbpx

Ի՞նչ է վեբ-հավելվածը և որո՞նք են դրա առավելությունները։

0 Comments

Վեբ-հավելվածը՝դա ինտերակտիվ տարրեր պարունակող ցանկացած կայք է։ Դա նշանակում է, որ այցելուն կարող է նյութի հետ  գործապես առընչվել՝ սեղմելով կաճակներ, լրացնելով ինչ-որ ձևեր, հարցումներ ու գնումներ կատարել և ալն։

Փաստացի վեբ-հավելվածների թվում մտնում է ցանկացած ինտերնետ-ռեսուրս։ Դա որոնողական համակարգերն են, YouTube-ի պես վիդեո սերվիսներնեը, սոց․ ցանցերը, ցանկացած վեբ-կայք, որ կունենա հետևյալ ֆունկցիաները՝ օգտատիրոջ աուտենտիֆիկացիա, գնումներ, պատվերներ, ամրագրումներ, ֆինանսական հաշվարկներ կատարելու հնարավորություններ և այլն։

ԻՆՉՊԵՍ Է ԳՈՐԾՈՒՄ ՎԵԲ-ՀԱՎԵԼՎԱԾԸ

Տեխնիկապես դրանք ինտերնետ-հավելվածներ են «հաճախորդ-սերվեր» կառուցվածքով։ Կապը ստեղծվում է ցանցի միջոցով։ Պատկերացրեք, որ վեբ-հավելվածը կազմված է էջերից ի սկզբանե մասնակիորեն, կամ լրիվ անորոշ բովանդակությամբ։ Վեբ-էջի վերջնական բովանդակությունը կձևավորվի, երբ օգտատերև ինչ-որ հարցում կուղարկի։

Մեզ տեսանելի բրաուզերային էջերը կարող են լինել ստատիկ և դինամիկ։

Ստատիկ վեբ-էջը այցելուների մոտ երևում է նույն ձև անփոփոխ։ Ինչպե՞ս է դա աշխատում․

  1. Անձը մուտքագրում է հասցեների տողում ինչ-որ հարցում կամ էջի հասցե։
  2. Բրաուզերը ուղարկում է այն վեբ-սերվերին։
  3. Վերջինս վերլուծում է հայցը, որոշում է, որ հատուկ չափանիշներ ու հրահանգներ չկան։
  4. Այնուհետև սերվերը ուղարկում է վեբ-էջը բրաուզերին առանց որևէ տվյալների փոփոխությունների։ Օրինակ, եթե դա լրատվական նյութ է, ընդհանուր ստանդարտ տեղեկատվություն։

Դինամիկ էջերի դեպքում սխեման այդպիսին է՝

  1. Բրաուզերը հարցում է ուղարկում վեբ-սերվերին։ Օրինակ, այդ դեպքում ստացվել է տեղեկություն, որ տվյալ օգտատերը ունի որոշ չափանիշների հավաքածու, որոնց առկայության դեպքում նրար պետք է ցույց տալ որոշակի կոնկրետացված ինֆորմացիա, այսինք էջը դառնում է դինամիկ։
  2. Վեբ-սերվերը իր հերթին հարցում է ուղարկում հավելվածների սերվերին, որտեղ հատուկ ծրագրային ապահովումը կկիրառի կանոններ և հրահանգներ հատուկ փոփոխականներ ավելացնելու նպատակով։ Օրինակ՝ անձը գրանցված է համակարգում։ ԾԱ-ն կարող է տեսնել անձի անուն/ազգանուն կամ այլ համապատասխան ինֆորմացիա պարունակող էջ։
  3. Սերվերը հավաքագրում է պատրաստի վեբ-էջը, այն փոխանցում է բրաուզերին, որը իր հերթին ցույց է տալիս դա հարցումը կատարած այցելույին։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐ

  • Սերվերի կողմից վեբ-հավելվածների համար կարելի է կիրառել տարատեսակ տեխնոլոգիաներ և ծրագրավորման ցանկացած լեզու։ Բրաուզերի համար կարևոր չէ, ինչ օպերատիվ համակարգով է անձը հարցումներ կատարում, այդ պարագայում ինտերնետ-հավելվածը կարելի է համարել «ունիվերսալ խաչմերուկային ծառայություն»։
  • Ընդհանուր առմամբ վեբ-մշակման ոլորտում ցանկացած պրոդուկտի ստեղծման համար ստանդարտները նույնն են։ Դրանց նպատական է ինչ-որ կոնկրետ ֆունկցիայի կիրառումը օգտատիրոջ կողմից առաջադրված հստակ խնդիրը լուծելու համար։

Categories:
hy
en_US hy